Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա Բրեստի մարզում՝ 16:00-ին. Մեդինսկի

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա Բրեստի մարզում՝ 16:00-ին. Մեդինսկի

Ուկրաինական կողմի հետ հանդիպումը այլ վայր տեղափոխելու և հետաձգելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը:

Նա ընդգծել է, որ հանդիպումը տեղի կունենա Բրեստի մարզում և կարող է սկսվել Մոսկվայի ժամանակով 16:00-ին (խմբ.՝ Երևանի ժամանակով):

Ավելի վաղ Մեդինսկին հայտնել էր, որ Բելովեժյան թավուտի ընտրությունը՝ որպես Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների վայր, եղել է փոխադարձ պայմանավորվածությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում