Ուկրաինայից Եվրամիություն է ժամանել շուրջ 1 մլն փախստական

Ուկրաինայից Եվրամիություն է ժամանել շուրջ 1 մլն փախստական

Եվրահանձնաժողովը սպասում է, որ ԵՄ անդամ երկրները հավանության արժանացնեն ուկրաինացի փախստականների ընդունման հարցով հատուկ հրահանգը: Այս մասին հայտնել է ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը:

«Ուկրաինայից Եվրամիություն արդեն իսկ ժամանել է մոտ 1 միլիոն փախստական, մենք պետք է պատրաստ լինենք ևս 1 միլիոն փախստական ընդունելուն», - ասել է նա:

Յոհանսոնը նշել է, որ Ուկրաինայի քաղաքացիները դեռևս ապաստան ստանալու խնդրագրեր չեն ներկայացնում, ուստի ԵՄ երկրներն առայժմ չեն դիտարկում քվոտաների հիման վրա նրանց վերաբնակեցման տարբերակները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում