Պուտինը Պետդումային առաջարկել է ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության հետ կապված սահմանել «համակարգող պետություն» հասկացությունը

Պուտինը Պետդումային առաջարկել է ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության հետ կապված սահմանել «համակարգող պետություն» հասկացությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 3-ին Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը նախատեսում է կազմակերպությունում «համակարգող պետություն» հասկացության սահմանում:

«Արձանագրությամբ սահմանվում է «համակարգող պետություն» հասկացությունը, և նախատեսվում է, որ դրա հովանու ներքո ստեղծվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին ներգրավվելու համար»,- ասված է բացատրական գրության մեջ:

Նշված արձանագրությունը ստորագրվել է 2021 թ. սեպտեմբերի 16-ին Դուշանբեում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում