ՄՄարո Թարվերդյան

Ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման վայրը փոխվել է

Ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման վայրը փոխվել է

ՌԴ-ի հետ բանակցությունները կկայանան, սակայն դրանք կանցկացվեն ոչ թե Բելովեժյան թավուտում, այլ մեկ ուրիշ վայրում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Արախամիան:

 
«Բելովեժյան թավուտում բանակցությունների անցկացման մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Բանակցություններն իսկապես տեղի կունենան, սակայն դրանց անցկացման վայրը այլ է: Բոլոր մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ»,- գրել է նա:
 
Երեկ երեկոյան ՌԴ պատվիրակությունը ժամանել էր Բելովեժյան թավուտ և հայտարարել էր, որ բանակցությունները կկայանան այնտեղ, իսկ վայրը կողմերն ընտրել են միասին: Իսկ հանդիպման կազմակերպիչ բելառուսական կողմն անգամ լուսանկար էր հրապարակել բանակցությունների անցկացման սրահից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում