ԼԼիլիթ Ասատրյան

Ուկրաինայում 498 ռուս զինվորական է զոհվել. ՌԴ ՊՆ

Ուկրաինայում 498 ռուս զինվորական է զոհվել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցող ռուսների շրջանում կան զոհեր: Նրանց թիվը 498 է: Վերջիններս զոհվել են իրենց զինվորական պարտքը կատարելիս:

ՌԴ ՊՆ-ն ևս մեկ անգամ ընդգծում է, որ ոչ ժամկետայինները, ոչ կուրսանտները չեն մասնակցում հատուկ գործողությանը: ՌԴ պաշտպանական գերատեսչությունը նաև տեղեկացնում է, որ ուկրաինական կողմում զոհերի թիվը գերազանցում է 2 870-ը, վիրավորների թիվը 3 700 է:

Հաստատված տվյալներով Ուկրաինայի ուժային կառույցների զինծառայողներից ռուսական գերության մեջ է հայտնվել 572 անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում