ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենը հայտարարել է Ռուսաստանի ինքնաթիռների համար ԱՄՆ օդային տարածքը փակելու մասին

Բայդենը հայտարարել է Ռուսաստանի ինքնաթիռների համար ԱՄՆ օդային տարածքը փակելու մասին

Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փակում է օդային տարածքը Ռուսաստանի համար՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների պատճառով, հաղորդում է ТАСС-ը։

«Ես հայտարարում եմ, որ միանալու ենք մեր դաշնակիցներին՝ փակելու ամերիկյան օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար», - ասել է Բայդենը Կոնգրեսին ուղղված ուղերձում:

Տրանսպորտի նախարարությունը հավելել է, որ արգելքը վերաբերում է Ռուսաստանում գրանցված բոլոր օդանավերին, այդ թվում՝ չարտերային։

Ավելի վաղ իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար փակել էին եվրոպական երկրներն ու Կանադան: Ի պատասխան՝ Ռուսաստանի իշխանությունները սահմանափակել են թռիչքները 36 երկրի ավիաընկերությունների համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում