ԼԼիլիթ Ասատրյան

Կառուցապատողները տնտեսության լոկոմոտիվի դեր ստանձնեցին. Քերոբյան

Կառուցապատողները տնտեսության լոկոմոտիվի դեր ստանձնեցին. Քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր մասնակցել եմ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված՝ «Կառուցապատման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման եղանակները» թեմայով ամենամյա ժողովին։

Համաճարակի տնտեսական հետևանքների պայմաններում կառուցապատողները տնտեսության լոկոմոտիվի դեր ստանձնեցին՝ նպաստելով տնտեսության արագ վերականգնմանը, ինչի արդյունքում բոլոր կանխատեսումներից ավելի լավ տարի ամփոփեցինք։ 

Կառուցապատման գործընթացների խթանման, ոլորտում առաջացող խնդիրների լուծման նպատակով շուրջ 1 տարի է, ինչ ստեղծել ենք աշխատանքային խումբ, որի ջանքերով շարունակաբար վեր են հանվում և լուծում ստանում ոլորտի բազմաթիվ հարցեր։

Այս ոլորտում մեր նպատակն է ոչ միայն իրականացնել մասշտաբային նախագծեր, այլև այնպիսիք, որոնց շնորհիվ ավելի լավը կդարձնենք Երևանը և Հայաստանը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում