ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարությունն իրավասություն կունենա ընդունելու տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ, հրահանգներ

Կառավարությունն իրավասություն կունենա ընդունելու տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ, հրահանգներ

Մարտի 1-ի ԱԺ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանի խոսքով` ապրիլից ուժը կորցրած են ճանաչվելու տեխնիկական անվտանգության ոլորտում գործող մի շարք տեխնիկական կանոնակարգեր, որոնց հիման վրա իրականացվում են տեխնիկական անվտանգության փորձաքննություններ: Դրանց փոխարեն գործելու են ԵԱՏՄ կանոնակարգերը, որոնցով հնարավոր չէ իրականացնել համապատասխան փորձաքննություն:

«ԵԱՏՄ կանոնակարգերով կարգավորվում են արտադրանքի անվտանգության մասին պահանջները, իսկ ազգային տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործման տեխնիկական անվտանգության ապահովման պահանջները: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել Կառավարությանն օրենքով օժտել տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ, հրահանգներ ընդունելու իրավասությամբ»,- նշել է փոխնախարարը:

Նախագծով կատարվում են նաև խմբագրական բնույթի փոփոփություններ:

Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում