Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրադրությունը Ուկրաինայում

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրադրությունը Ուկրաինայում

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը՝ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Կարծիքներ են փոխանակվել Ուկրաինայի իրադրության շուրջ։ Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև ընթացիկ իրավիճակը մերձավորարևելյան տարածաշրջանում»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ մտադիր է օգտագործել Սևծովյան նեղուցների վերաբերյալ Մոնտրյոյի կոնվենցիայով նախատեսված լիազորությունները և Սևծովյան նեղուցները ռազմանավերի անցման համար, որպեսզի կանխի ճգնաժամի սրումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում