Վրաստանում և Ղրղզստանում Ուկրաինայի դեսպանները հետ են կանչվել այդ երկրների դիրքորոշման պատճառով. Զելենսկի

Վրաստանում և Ղրղզստանում Ուկրաինայի դեսպանները հետ են կանչվել այդ երկրների դիրքորոշման պատճառով. Զելենսկի

Ուկրաինան հետ է կանչել Վրաստանում և Ղրղզստանում իր դեսպաններին՝ խորհրդակցությունների նպատակով: Այդ մասին տեսաուղերձում հայտնել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Պատճառն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ այդ երկրների դիրքորոշումն է:

Ավելի վաղ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն աջակցություն էր հայտնել Դոնբասում Ռուսաստանի գործողություններին և Մինսկի պայմանավորվածությունների ձախողման համար մեղադրել էր Կիևին:

Իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ հաշվի առնելով երկրի շահերը՝ Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում