ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը հրամանագիր է ստորագրել Արևմուտքի պատժամիջոցների պատճառով տնտեսության մեջ հատուկ միջոցներ կիրառելու մասին

Պուտինը հրամանագիր է ստորագրել Արևմուտքի պատժամիջոցների պատճառով տնտեսության մեջ հատուկ միջոցներ կիրառելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին՝ կապված ԱՄՆ-ի և այլ երկրների ոչ բարեկամական ու միջազգային իրավունքին հակասող գործողությունների հետ՝ նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Հրամանագրի տեքստը հրապարակվել է երկուշաբթի Կրեմլի կայքում։

Փաստաթղթում հստակեցվում է, որ միջոցները կիրառվում են Ռուսաստանի ազգային շահերը պաշտպանելու համար և համապատասխանում են «Հատուկ տնտեսական և հարկադրական միջոցների», «Անվտանգության» և «ԱՄՆ-ի ու մյուս օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողություններին հակազդելու միջոցների» մասին դաշնային օրենքներին։

Որոշումն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման օրվանից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում