ԱԱրսեն Մկրտչյան

Վահագն Խաչատուրյանը և Կանադայի հատուկ բանագնացն անդրադարձել են մասնավոր ընկերությունների փոխգործակցության հնարավորություններին

Վահագն Խաչատուրյանը և Կանադայի հատուկ բանագնացն անդրադարձել են մասնավոր ընկերությունների փոխգործակցության հնարավորություններին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը փետրվարի 28-ին ընդունել է Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը:

Նախարար Խաչատուրյանը ողջունելով հյուրերին՝ երախտագիտությամբ անդրադարձել է Կանադայի իշխանությունների կողմից 44-օրյա պատերազմի օրերին ցուցաբերած աջակցությանը, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավարման գործում ներդրած ջանքերին: Խոսելով նախարարության կողմից իրականացվող աշխատանքների մասին՝ նախարարը ներկայացրել  է  հիմնական առաջնահերթություններն ու ռազմավարական ուղղությունները և նշել, որ, նախարարության համար առանձնակի կարևորություն ունի թվայնացման, կիբեռանվտանգության, տիեզերական գործունեության ոլորտում կանադական առաջադեմ փորձը: 

Իր հերթին, Եվրոպական Միությունում հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ իր այցի հիմնական նպատակը երկու երկրների միջև փոխգործակցության առկա հնարավորությունների նախանշումն է: Բանագնացն ընդգծել է նաև Կանադայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական գործընթացի զարգացմանն ու բարելավմանը: 

May be an image of 3 people, people sitting and people standing

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների ոլորտային մասնագետների միջև համատեղ հետազոտական, փորձագիտական ծրագրերի իրականացման, մասնավոր առաջադեմ ընկերությունների փոխգործակցության հնարավորություններին: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային ուղղությունների, հարաբերությունների նոր մակարդակի բարձրացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:

May be an image of 5 people and people standing

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում