ՄՄարիամ Մխիթարյան

Պատժամիջոցների մերժումը Թբիլիսին բացատրել է 2008 թ. իրադարձությունները չկրկնվելու ցանկությամբ

Պատժամիջոցների մերժումը Թբիլիսին բացատրել է 2008 թ. իրադարձությունները չկրկնվելու ցանկությամբ

Վրաստանը չի ցանկանում 2008 թվականի պատերազմի կրկնությունը՝ երկուշաբթի հայտարարել է արտգործնախարար Դավիթ Զալկալիանին՝ մեկնաբանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալուց Թբիլիսիի հրաժարվելը՝ հայտնում է РИА Новости-ն։

Արտգործնախարար Զալկալիանին նշել է, որ իրենք պատասխանատվություն են կրում ժողովրդի համար։

«Երբ ռուսական զորքերը գտնվում են 40 կմ հեռու, նրանք լրացուցիչ մոբիլիզացիայի կարիք չունեն, որն իրականացվեց Ուկրաինայում: Ռուսական զորքերը մոտակայքում են, և նրանցից մի քանի րոպե կպահանջվի ամբողջ Վրաստանը տակնուվրա անելու համար: Դա մեզ ստիպում է պատասխանատու լինել: Ես չեմ ուզում Վրաստանում տեսնել այն, ինչ տեսա 2008 թվականին, չեմ ուզում տեսնել Թբիլիսի շարժվող ռուսական տանկերը, մայրաքաղաքի և օդանավակայանի ռմբակոծությունը, չեմ ուզում, որ վրացիներին Ռուսաստանից վտարեն բեռնատար ինքնաթիռով»,- ասել է Զալկալիանին:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած ֆինանսատնտեսական պատժամիջոցներին։ Այդ հայտարարությունից հետո Թբիլիսիում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ վարչապետի հրաժարականի պահանջով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում