ԱԱրսեն Մկրտչյան

Համբարձում Մաթևոսյանը և Լիտվայի դեսպանը կարևորել են փոխգործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը

Համբարձում Մաթևոսյանը և Լիտվայի դեսպանը կարևորել են փոխգործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին՝ հաղորդում են փոխվարչապետի գրասենյակից:

Փոխվարչապետը բարձր է գնահատել Լիտվայի հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցության առկայությունը՝ միաժամանակ ընդգծել, որ չօգտագործված զգալի ներուժ կա գրեթե բոլոր ուղղություններով։ Այդ համատեքստում կարևորվել է ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Լիտվայի հետ փոխգործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, ինչպես նաև երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցերի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում