ՄՄարիամ Մխիթարյան

Բելառուսցիների ավելի քան 80%-ը կողմ է արտահայտվել Սահմանադրության փոփոխություններին

Բելառուսցիների ավելի քան 80%-ը կողմ է արտահայտվել Սահմանադրության փոփոխություններին

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Իգոր Կարպենկոն հայտնել է, որ քվեարկությանը մասնակցած ընտրողների 82,86%-ը քվեարկել է հանրապետության Սահմանադրության փոփոխության օգտին՝ տեղեկացնում է ТАСС-ը։

Կարպենկոն ասել է, որ հանրաքվեի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդներից տեղեկություն չի ստացել խախտումների մասին։ «Գործընթացին հետևել են 195 օտարերկրյա և 45 701 ազգային դիտորդներ»,- ասել է Բելառուսի ԿԸՀ ղեկավարը:

Հանրապետության ներքին գործերի նախարարությունն էլ հայտնել է, որ իրավապահները փետրվարի 27-ին մոտ 800 մարդու են ձերբակալել հասարակական կարգը խախտելու համար։ Հարուցվել են քրեական գործեր՝ քաղաքացիներին հասարակական կարգը խախտելու գործողությունների դրդելու, զանգվածային չարտոնված հանրահավաքներ կազմակերպելու փաստերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում