ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսական ավիացիան օդային գերակայություն է հաստատել Ուկրաինայի ամբողջ տարածքում. ՌԴ ՊՆ

Ռուսական ավիացիան օդային գերակայություն է հաստատել Ուկրաինայի ամբողջ տարածքում. ՌԴ ՊՆ

Ռուսական ավիացիան օդային գերակայություն է հաստատել Ուկրաինայի ամբողջ տարածքում: Այս մասին հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ընթացքում:

Ռուսական ստորաբաժանումները հատուկ գործողության ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Բերդյանսկ և Էներգոդար քաղաքները, ինչպես նաև վերահսկում են Զապորոժիեի ատոմակայանի շրջակայքը:

ՌԴ ՊՆ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ բոլոր քաղաքացիական անձինք կարող են ազատ լքել Ուկրաինայի մայրաքաղաքը Կիև-Վասիլկով մայրուղով։ Այս ուղղությունը բաց է և անվտանգ:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է նաև, որ երկրի զինված ուժերը գործողության սկզբից ի վեր հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1114 օբյեկտի: Դրանցից 31-ը Ուկրաինայի զինված ուժերի կառավարման և կապի կենտրոներ են։ Ոչնչացվել է 314 տանկ և այլ մարտական ​​զրահամեքենաներ, 57 հրթիռահրետանային կայանք, 121 դաշտային հրետանի և ականանետ, 274 միավոր հատուկ ռազմական մեքենա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում