ԴԴիանա Գասպարյան

Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ

Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են շարունակել պաշտպանական զենք տրամադրել Ուկրաինային և ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը՝ Յոթնյակի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո։

«Մեր դիրքորոշումը հստակ է․ Ուկրաինայի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի: Մենք կավելացնենք պատժամիջոցները՝ թուլացնելու Ռուսաստանի տնտեսությունը»,- գրել է Թրասը Twitter-ի միկրոբլոգում:

ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները նույնպես նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել թարմացված սև ցուցակի հարցում։ Նրա խոսքով՝ նոր պատժամիջոցների շնորհիվ Ռուսաստանի Կենտրոնական Բանկի պահուստների մոտ կեսը կսառեցվի։

«ԵՄ 27 երկրի արտաքին գործերի նախարարները հավանություն են տվել Ռուսաստանի համար ԵՄ օդային տարածքն ամբողջությամբ փակելու և SWIFT համակարգից ռուսական մի քանի բանկ անջատելու մասին որոշմանը։ Նախարարները համաձայնել են նաև արգելել RT-ի և Sputnik-ի հեռարձակումը ԵՄ տարածքում»,- հավելել է պաշտոնյան։

Բորելը, սակայն, ընդգծել է՝ ԵՄ-ն չի կարող ամբողջությամբ անջատել Ռուսաստանին SWIFT-ից, քանի որ այդ երկրի տնտեսությունը կապված է ուրիշ երկրների տնտեսությունների հետ։

Նա նշել է նաև, որ Ուկրաինային 450 միլիոն եվրո արժողությամբ մահաբեր զենք և ռազմական ինքնաթիռներ կտրամադրվեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում