Կիևը շրջափակված է։ Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն The Associated Press-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ քաղաքային իշխանությունները չեն կարող տարհանել բնակիչներին, քանի որ քաղաքից ելքն արգելափակված է։ Կիևի քաղաքապետը հստակեցրել է, որ այս պահի դրությամբ զոհվել է Կիևի ինը խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա։
«Էլեկտրականություն հիմա կա, ջուր և ջեռուցում էլ ունենք։ Բայց սննդամթերքի ու դեղորայքի առաքման ենթակառուցվածքը ոչնչացված է»,- հավելել է Կլիչկոն։










