ԼԼիլիթ Գասպարյան

Ուկրաինայում ռուսական կողմը կորուստներ և վիրավորներ ունի․ ՌԴ ՊՆ

Ուկրաինայում ռուսական կողմը կորուստներ և վիրավորներ ունի․ ՌԴ ՊՆ

Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության հետևանքով ռուսական կողմն ունի կորուստներ և վիրավորներ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Ռուսաստանի զինծառայողները քաջություն ու հերոսություն են դրսևորում հատուկ գործողության շրջանակներում մարտական առաջադրանքներ կատարելիս։ Ցավոք, կան նաև զոհեր և վիրավորներ։ Մեր կորուստները մի քանի անգամ քիչ են ոչնչացված ազգայնականներից, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈՒ կորուստներից»,- նշել է նա։

Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական կողմը արժանապատիվ վերաբերմունք է ցուցաբերում այն ուկրաինացի զինծառայողներին, որոնք զենքը վայր են դրել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում