ՎՎարդուհի Հարությունյան

Չավուշօղլուն Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում

Չավուշօղլուն Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել՝ ТАСС-ի թղթակցին հայտնել է հանրապետության ԱԳՆ աղբյուրը:

Նշվում է, որ քննարկվել են վերջին իրադարձություններն Ուկրաինայում:

«Նախարար Չավուշօղլուն ընդգծել է, որ ռազմական լարվածության հետագա սրումը ոչ ոքի չի օգնի: Նա կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել են Թուրքիայի ԱԳՆ-ում:

Չավուշօղլուն նաև հաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ բանակցություններ անցկացնելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում