ՎՎարդուհի Հարությունյան

Մեր գործընկերների ուղարկած զենքը ճանապարհին է. Զելենսկի

Մեր գործընկերների ուղարկած զենքը ճանապարհին է. Զելենսկի

Մեր գործընկերների ուղարկած զենքն Ուկրաինայի ճանապարհին է: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

«Դիվանագիտական ճակատում նոր օրը սկսվեց Էմանուել Մակրոնի հետ զրույցով: Մեր գործընկերների ուղարկած զենքն ու զինամթերքն Ուկրաինայի ճանապարհին են։ Հակապատերազմական դաշինքն աշխատում է»,- գրել է Զելենսկին:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը տեսաուղերձ էր հրապարակել՝ հերքելով զենքը վայր դնելու մտադրության մասին տեղեկությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում