ԼԼիլիթ Ասատրյան

Բայդենը պետքարտուղարությանը հանձնարարել է 600 մլն դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային

Բայդենը պետքարտուղարությանը հանձնարարել է 600 մլն դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Ուկրաինային հատկացնել 600 մլն դոլարի օգնություն, այդ թվում՝ 350 մլն դոլար՝ պաշտպանության ոլորտին։

«Պետքարտուղարին տալ հետևյալ լիազորությունները... անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային»,- ասվում է ԱՄՆ նախագահի ստորագրած հուշագրում։

Փաստաթղթի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Իր լիազորությունների շրջանակում ԱՄՆ պետքարտուղարը պետք է որոշի, թե արդյոք ԱՄՆ-ի շահերի՞ց է բխում Ուկրաինային 250 մլն դոլարի չափով անհատույց օգնություն տրամադրելը, ասվում է փաստաթղթում։ Եվս 350 միլիոն դոլար են գնահատված ռազմական գերատեսչության պաշտպանական իրերը և ծառայությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում