ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով
Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրը՝ փետրվարի 24-ին, Փարիզում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպան տիկին Ֆրանս դը Հարթինգը Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։
 
Այդ մասին ասված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում։
 
May be an image of 1 person
 
«Շքանշանը տիկին դը Հարթինգին հանձնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
 
May be an image of 1 person and indoor
 
Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը Հայաստանի անունից երախտագիտություն է հայտնել տիկին դը Հարթինգին՝ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կայացման հարցում կարևոր ներդրման համար՝ հիշեցնելով, որ վերջինիս պաշտոնավարման տարիները (1992-1996) համընկել են Հայաստանի ու Արցախի համար ամենածանր շրջաններից մեկի հետ։ Տիկին դը Հարթինգն իր շնորհակալական խոսքում ջերմությամբ վերհիշել է Հայաստանում իր աշխատանքի տարիները և ներկաների հետ կիսվել իր գործունեության ամենահետաքրքիր դրվագներով», - նշված է գրառման մեջ։
 
May be an image of 2 people
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում