ԼԼիլիթ Ասատրյան

Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Պուտինի և Լավրովի դեմ. ՌԴ ԱԳՆ-Ն արձագանքել է

Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Պուտինի և Լավրովի դեմ. ՌԴ ԱԳՆ-Ն  արձագանքել է

Մեծ Բրիտանիան շատ շուտով պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ։ Այս մասին ասված է ուրբաթ օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ նրա հեռախոսազրույցից հետո տարածված հայտարարության մեջ։

«Վարչապետը ՆԱՏՕ-ի ղեկավարներին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանում SWIFT վճարային համակարգի օգտագործման դեմ»,- ասել է Ջոնսոնը։ Նրա խոսքով՝ Լոնդոնը «շատ շուտով պատժամիջոցներ կսահմանի նախագահ Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ՝ ի լրումն պատժամիջոցների փաթեթի, որը Մեծ Բրիտանիան հայտարարել է նախօրեին»։

Թե կոնկրետ ինչպիսին են լինելու խստացումները, չի նշվում։ Միաժամանակ բրիտանական կառավարության ղեկավարը Ուկրաինայում հատուկ գործողության պայմաններում հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհնարինության մասին։

«Ջոնսոնը հավելել է, որ Ռուսաստանի գործողություններից հետո հարաբերությունների կարգավորում չի կարող լինել»,- ասվում է հայտարարության մեջ։

Այսպիսով, ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ զրույցում նա ասել է, որ «աղետը կուլ է տալիս Ուկրաինան», և որ դա «եվրաատլանտյան ճգնաժամ է՝ գլոբալ հետևանքներով»։

Ջոնսոնը խոսել է նաև ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններն ամրապնդելու Լոնդոնի առաջարկի մասին և վստահեցրել, որ «Մեծ Բրիտանիան պատրաստ է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած նոր դիմումի՝ բրիտանական զինված ուժերի կողմից ՆԱՏՕ-ին ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ», - հայտնում են կառավարության ղեկավարի գրասենյակից։

«ՆԱՏՕ-ն պետք է առաջատար դեր ստանձնի եվրոպական անվտանգության ապագայի հարցում, և կենսական նշանակություն ունի, որ այն այժմ ամրապնդվի», - հավելել է Ջոնսոնը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Մեծ Բրիտանիայի կողմից Պուտինի և Լավրովի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ հայտարարությանը։

«Ո՛չ Պուտինը, ո՛չ Լավրովը հաշիվներ չունեն Բրիտանիայում կամ արտասահմանում գտնվող որևէ այլ վայրում։ Գուցե Թագավորության կառավարությունը ոչ թե սառեցրել է, այլ «հալեցրել» է ինչ-որ բան»,-Telegram-ում գրել է Զախարովան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում