ԼԼիլիթ Ասատրյան

ԵՀՄ-ն Ռուսաստանին արգելել է մասնակցել «Եվրատեսիլ-2022» մրցույթին

ԵՀՄ-ն Ռուսաստանին արգելել է մասնակցել  «Եվրատեսիլ-2022» մրցույթին

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել «Եվրատեսիլ - 2022» միջազգային երգի մրցույթին։ Այս մասին տեղեկություն է տարածել «Եվրատեսիլի» պաշտոնական կայքը։

Որոշման պատճառը Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողությունն է։

«Ռուսաստանը ոչ մի համարով չի կարողանա հանդես գալ «Եվրատեսիլին»: Որոշումն ընդունվել է «Եվրատեսիլ» մրցույթի ղեկավար մարմնի առաջարկությամբ՝ EBU-ի միջոցառման կանոնների և արժեքների հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Եվրատեսիլ 2022»–ն անցկացվելու է Իտալիայի Թուրին քաղաքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում