ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի հետ հնարավոր բանակցությունները չեն խանգարի ռազմական գործողություններին. Ռուսաստանի ԱԳՆ

Ուկրաինայի հետ հնարավոր բանակցությունները չեն խանգարի ռազմական գործողություններին. Ռուսաստանի ԱԳՆ

Մինսկում Կիևի հետ հնարավոր բանակցությունները չեն խանգարի, որ Ռուսաստանն Ուկրաինայում շարունակի իրականացնել հատուկ ռազմական գործողությունը՝ ըստ  Interfax-ի՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ ԱԳՆ-ն, ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խնդրանքին, պատրաստ է սկսել այդ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Սակայն «խնդիրները, որոնք արդեն կան, նախագահ Պուտինը դրել էր նախքան համապատասխան հատուկ գործողության իրականացման մեկնարկը: Իհարկե, ոչ ոք դրանք չի չեղարկել, դրանք արդիական են»,- հավելել է Զախարովան։

Նրա խոսքով՝ դեռ վաղ է խոսել բանակցությունների մակարդակի մասին, ԱԳՆ-ն կկարողանա արագ պատվիրակություն կազմել: «Ավելի կարևոր է «ուկրաինական կողմի պատասխանատու պահվածքը»,- ասել է Զախարովան։

Մոսկվան Կիևից ակնկալում է նաև կոնսոլիդացված մոտեցում բանակցություններին: «Մենք պետք է հասկանանք, թե ինչ է խնդրում նախագահ Զելենսկին իր ուղերձներում, իսկ նրա թիմը չպետք է այլ ազդակներ հաղորդի նման դիմումներից հետո»,- եզրափակել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում