ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են ԵԽ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի իրականացման՝ ՀՀ-ի 5-րդ զեկույցի հանձնարարականները

Քննարկվել են ԵԽ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի իրականացման՝ ՀՀ-ի 5-րդ զեկույցի հանձնարարականները

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն այսօր ընդունել է 5-րդ մոնիթորինագային այցով Հայաստան ժամանած՝ Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի (FCNM) Խորհրդատվական կոմիտեի նախագահ Մարի Հագսգարդին, պատվիրակության անդամներ՝ Գորան Բեջիչին և Օլիվեր Լուդին:

May be an image of 2 people, people sitting and people standing

Պատվիրակությանն ուղեկցում էին ԵԽ քարտուղարության անդամները:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ԵԽ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի իրականացման՝ Հայաստանի 5-րդ զեկույցի հանձնարարականների կատարման վերաբերյալ:

May be an image of 4 people, people sitting and indoor

Այցի շրջանակներում ԵԽ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովում, շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչների հետ, այցելել է Արարատի, Արմավիրի մարզեր՝ ազգային փոքրամասնությունների հետ քննարկելու նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում