ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը ուկրաինացի զինվորականներին կոչ է արել իրենց ձեռքը վերցնել իշխանությունը

Պուտինը ուկրաինացի զինվորականներին կոչ է արել իրենց ձեռքը վերցնել իշխանությունը

ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպմանը նախագահ Վլադիմիր Պուտինն արել է մի շարք հայտարարություններ՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: 

Ուկրաինայում գործողության ընթացքում հիմնական բախումները ոչ թե կանոնավոր ուկրաինական զորքերի, այլ ազգայնական կազմավորումների հետ են՝ ասել է ՌԴ նախագահը։

«Ռուսական բանակի հիմնական բախումները, ինչպես և սպասվում էր, տեղի են ունենում ոչ թե Ուկրաինայի զինված ուժերի կանոնավոր ստորաբաժանումների, այլ ազգայնական կազմավորումների հետ, որոնք, ինչպես գիտեք, անմիջականորեն պատասխանատու են Դոնբասում տեղի ունեցած ցեղասպանության և ժողովրդական հանրապետությունների քաղաքացիական անձանց արյունահեղության համար։ Նեոնացիստները ծանր զինատեսակներ են տեղակայում Ուկրաինայի խոշոր քաղաքների կենտրոնում՝ պատասխան հարված հրահրելու համար»։

Պուտինը խորհուրդ է տվել ուկրաինացի զինվորականներին՝ իրենց ձեռքը վերցնել իշխանությունը և թույլ չտալ, որ ազգայնականներն ընտանիքներին ու երեխաներին օգտագործեն որպես կենդանի վահան:

«Ձեր ձեռքն առեք իշխանությունը: Մեզ համար ավելի հեշտ կլինի համաձայնության գալ ձեզ հետ, քան թմրամոլների և նեոնացիստների այս հանցախմբի, որը հաստատվել է Կիևում և պատանդ է վերցրել ողջ ուկրաինացի ժողովրդին»,- դիմել է Պուտինը ուկրաինացի զինվորականներին:

Պուտինը նաև անդրադարձել է Ղրիմի հարցին: «Կիևը պետք է ճանաչի Ղրիմը որպես ՌԴ մաս և հրաժարվի ՆԱՏՕ-ից»,- ասել է ՌԴ ղեկավարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում