ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ն պետք է ավելի վճռական գործեր. Էրդողան

ՆԱՏՕ-ն պետք է ավելի վճռական գործեր. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատշաճ վճռականություն չցուցաբերեց Ուկրաինայի հետ կապված իրավիճակում, և այդ երկրի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը հեռու է բարեկամական լինելուց՝ գրում է ՏԱՍՍ-ը։

«Արևմուտքը, ԵՄ երկրները և ՆԱՏՕ-ն չկարողացան վճռականություն դրսևորել Ուկրաինայի նկատմամբ: Նրանք բոլորը միայն խորհուրդներ են տալիս: Ուկրաինայի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը չի կարելի բարեկամություն կամ համերաշխություն համարել»,- ուրբաթ Ստամբուլում լրագրողներին է ասել նախագահը:

Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ դաշինքի գագաթնաժողովում կոնկրետ որոշումներ կընդունվեն Ուկրաինայի հարցով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում