ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցելու

Ռուսաստանը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցելու

Ռուսաստանը պատրաստ է պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Զելենսկին հայտնել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը քննարկելու պատրաստակամության մասին: Ի սկզբանե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռազմական գործողության նպատակն է օգնել Դոնեցկին և Լուգանսկին, այդ թվում՝ Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնականացման (ռուս.՝ денацификация-խմբ.) միջոցով: Ըստ էության, դա չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչն է»,- նշել է Պեսկովը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում