ԼԼիլիթ Ասատրյան

ԱՄՆ զորքերը ներգրավված չեն և չեն ներգրավվի Ուկրաինայում Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ․ Բայդեն

ԱՄՆ զորքերը ներգրավված չեն և չեն ներգրավվի Ուկրաինայում Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ․ Բայդեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերը ներգրավված չեն և չեն ներգրավվի Ուկրաինայում Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։

Սպիտակ տանը ունեցած ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ամերիկյան զորքերը Եվրոպա են ուղարկվում ոչ թե Ուկրանիայում կռվելու, այլ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանելու համար։

«Չնայած մենք Ուկրանիային պաշտպանության ոլորտում շուրջ 650 միլիոն դոլարի աջակցություն ենք տրամադրել անցած տարի, սակայն կրկնում եմ՝ մեր զինված ուժերը ներգրավված չեն և չեն ներգրավվելու Ուկրանիայում Ռուսաստանի հետ կոնֆլիկտում։ Մեր ուժերը Եվրոպա են ուղարկվում ոչ թե Ուկրաինայում կռվելու, այլ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին պաշտպանելու համար։ Ինչպես ես հստակ հասկացրել եմ, ԱՄՆ-ը կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր դյույմը՝ ամերիկյան հզորության ամբողջ ուժով»,- հայտարարել է Բայդենը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում