ԼԼիլիթ Ասատրյան

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 56 դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 56 դեպք

Փետրվարի 24-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 227 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 56 դեպք։ Գրանցվել է մահվան 1 դեպք։ Ստացիոնար բուժում է ստանում 59 քաղաքացի։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8542 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2767 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 31 դեպք է արձանագրվել:

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է՝ հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում