Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ին և կշարունակվի մինչև 20։00-ն։
Թվով 10 համայնքում տեղի կունենան համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, իսկ երկու համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։ Դրանք են Մեծաձոր և Արևուտ համայնքները։
Համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Նոյեմբերյան, Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Սևան, Կապան, Ամասիա, Աշոցք և Սպիտակ համայնքներում։









