«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

Թբիլիսիում բացվել է «Մետաքսի ճանապարհը․ շարժվող դրոշմներ» միջազգային ցուցահանդեսը՝ Հայաստանի մասնակցությամբ

Թբիլիսիում բացվել է «Մետաքսի ճանապարհը․ շարժվող դրոշմներ» միջազգային ցուցահանդեսը՝ Հայաստանի մասնակցությամբ

Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Թբիլիսիի Զուրաբ Ծերեթելիի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Մետաքսի ճանապարհը․ շարժվող դրոշմներ» միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացումը։

Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

«Արտ Կովկաս» հիմնադրամի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվող ցուցահանդեսը համախմբել է պատմական Մետաքսի ճանապարհի հետ կապված 11 երկրների արվեստագետների։

Հայաստանը ներկայացված է վեց նկարիչներով՝ Գայանե Ավետիսյան, Արևիկ Գրիգորյան, Արարատ Սարգսյան, Գարեն Բեդրոսյան, Գագիկ Ղազանչյան և Ստեփան Վերանյան։

Բացման արարողության ժամանակ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդգծել է նախաձեռնության պատմամշակութային նշանակությունը՝ նշելով, որ Մետաքսի ճանապարհը ոչ միայն առևտրային ուղի էր, այլև քաղաքակրթությունների հանդիպման, մշակույթների փոխներթափանցման և ստեղծագործական փորձի փոխանակման յուրօրինակ տարածք։

Դեսպանը կարևորել է Հայաստանի մասնակցությունը՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները նպաստում են արվեստի հանրահռչակմանը, ժողովուրդների միջև փոխըմբռնման, վստահության և բարեկամական կապերի ամրապնդմանը։

Ցուցահանդեսը նվիրված է գրաֆիկական արվեստին և ձեռագործ տպագրության տեխնիկաներին՝ ներկայացնելով ավանդական ու ժամանակակից տեխնոլոգիաների համադրությունը։

Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 4-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում