«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

Խորհրդարանական ընդդիմությունը մեր խաղաղության ճանապարհի վերջին խոչընդոտն է․ Փաշինյան

Խորհրդարանական ընդդիմությունը մեր խաղաղության ճանապարհի վերջին խոչընդոտն է․ Փաշինյան

Հանրային հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 29-ին՝ ժամը 21:45-ին, կհեռարձակվի Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հարցազրույցի հրապարակված անոնսում վարչապետն անդրադարձել է սահմանադրական հանրաքվեին, Ադրբեջանի կողմից նոր նախապայմանների առաջադրման հնարավորությանը և խորհրդարանական ընդդիմության դիրքորոշմանը։

«Մեր երկրի պրոբլեմն ի՞նչ է․ որ մենք գերանձնավորված երկիր ենք: Մեզ պետք է լինել ինստիտուցիոնալ երկիր: Այն, ինչ որ մենք առաջարկում ենք, հազարամյա նշանակություն ունեցող իրադարձություն է, սա 30-ամյա նշանակություն ունեցող իրադարձություն չէ»,- ասել է Փաշինյանը։

Հարցազրույցի անոնսում վարչապետը նաև վստահեցրել է, որ բացառում է հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից նոր նախապայմանների առաջադրումը։

Անդրադառնալով երաշխավորների դերին և խորհրդարանական ընդդիմությանը՝ Փաշինյանը հայտարարել է․ «Սան Ստեֆանոյի պայմանագրից սկսած՝ մենք ունեցել ենք երաշխավոր։ Այսօր ընդդիմությունը՝ խորհրդարանական ընդդիմությունը, մեր խաղաղության ճանապարհի վերջին խոչընդոտն է, և իրենք պետք է քվեարկեն հանրաքվեի օգտին»։

Պետրոս Ղազարյանի ճշտող հարցին, թե ինչ կլինի, եթե ընդդիմադիրները չքվեարկեն, Փաշինյանը պատասխանել է՝ «Կքվեարկեն»։

Նշենք, որ այս հայտարարությունները հնչել են հարցազրույցի՝ նախապես հրապարակված անոնսում, իսկ ամբողջական հարցազրույցը կհեռարձակվի նոյեմբերի 29-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում