ՄՄարիամ Մխիթարյան

Իրավիճակը Կիևում Ռուսաստանի և Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատներում

Իրավիճակը Կիևում Ռուսաստանի և Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատներում

Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա իջեցվել է Ռուսաստանի Դաշնության պետական ​​դրոշը։ Դեսպանատան աշխատակիցները պատրաստվում են տարհանման՝ հայտնել է ՌԴ դեսպանատան մամուլի կցորդ Դենիս Գոլենկոն՝ գրում է EaDaily-ն։

Կիևում ռուսական դեսպանատան շենքի մոտ իրավիճակը հանգիստ է, տարածքում հերթապահում են Ազգային ոստիկանության և Ուկրաինայի ազգային գվարդիայի ստորաբաժանումները։

Հանգիստ է նաև իրավիճակը Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան շուրջ՝ հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Այստեղ էլ հերթապահում են ոստիկանական մեքենաները, դիվանագիտական ​​առաքելությունն աշխատում է սովորական ռեժիմով։

Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ էր տվել ուկրաինացիներին ձեռնպահ մնալ Ռուսաստան ցանկացած ուղևորությունից, իսկ նրանց, ովքեր արդեն այդ երկրում են, խորհուրդ է տրվել անհապաղ հեռանալ այնտեղից։ Ռուսաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլի Պոկոտիլոն խորհրդակցությունների համար հետ է կանչվել Կիև՝ Լուգանսկը և Դոնեցկը ճանաչելու Մոսկվայի որոշման պատճառով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում