ԴԴավիթ Մուրադյան

126 քաղբանտարկյալ՝ Ադրբեջանում. իրավապաշտպանները հրապարակել են նոր ցուցակ

126 քաղբանտարկյալ՝ Ադրբեջանում. իրավապաշտպանները հրապարակել են նոր ցուցակ

Փետրվարի 21-ին «Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միությունը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։

Փաստաթղթում ընդգրկված է 126 մարդ: Այն կազմվել է ԵԽԽՎ-ի սահմանած «քաղբանտարկյալ» հասկացության չափանիշների հիման վրա։

Նախորդ ցուցակը հրապարակվել էր 2021 թվականի դեկտեմբերի 10-ին և ներառում էր 122 անուն։

Ցուցակն ընդգրկում է 5 լրագրողի և բլոգերի, 12 ընդդիմադիր գործչի, 21 կրոնավորի, «Թարթառի գործով» դատապարտված 27 անձի,  «Գյանջայի գործով» դատապարտված 47 անձի և ցմահ ազատազրկված 14 անձի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում