ՎՎարդուհի Հարությունյան

Գերմանիան որոշել է դադարեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի հավաստագրումը. Շոլց

Գերմանիան որոշել է դադարեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի հավաստագրումը. Շոլց

«Հյուսիսային հոսք-2»-ի հավաստագրումը կդադարեցվի. Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան ցուցումներ է ստացել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման արձագանքը նպատակաուղղված և համախմբված կլինի, և Մոսկվայի գործողություններն անհետևանք չեն մնա:

Միևնույն ժամանակ Շոլցը նշել է, որ Բեռլինը շարունակում է կարևորել «նորմանդական ձևաչափը»:

Միացյալ Թագավորության կառավարությունը ողջունել է «Հյուսիսային հոսք-2»-ի հավաստագրումը դադարեցնելու վերաբերյալ Գերմանիայի որոշումը: ՌԴ ԱԳ նախարարի տեղական Անդրեյ Ռուդենկոն կոչ է արել չշահարկել «Հյուսիսային հոսք-2»-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում