ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ պետքարտուղարը դատապարտել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը

ԱՄՆ պետքարտուղարը դատապարտել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը

Մենք վճռականորեն դատապարտում ենք նախագահ Պուտինի՝ «այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններն անկախությունը ճանաչելու որոշումը»։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:

Նշվում է, որ նման որոշմամբ Մոսկվան փաստացի հրաժարվում է Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից:

«Մեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին անսասան է։ Մենք մեր ուկրաինացի գործընկերների հետ վճռականորեն դատապարտում ենք նախագահ Պուտինի հայտարարությունը»,- ասված է Բլինքենի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել  Դոնեցկի և Լուգանսկի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում