ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի կանխման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի կանխման մասին

Ռուս զինվորականներն ու սահմանապահները կանխել են Ուկրաինայի տարածքից դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից պետական ​​սահմանի խախտման փորձը՝ հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունը նշել է, որ փոխհրաձգության ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի երկու մարտական ​​մեքենա մտել է Ռուսաստանի տարածք՝ դիվերսանտներին տարհանելու համար։ Երկու մեքենան էլ ոչնչացվել է, խմբավորման հինգ անդամը զոհվել է, ռուս զինվորականների մեջ զոհեր չկան՝ գրում է РИА Новости-ն։

Առավոտյան Ռոստովի մարզում արկի արձակումից հետո սահմանային ծառայության կետ է ավերվել, զոհեր և վիրավորներ չկան։

Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի պատճառով Դոնեցկից և Լուգանսկից կանանց, երեխաներին և տարեցներին տարհանում են Ռուսաստանի շրջաններ։ Տարածաշրջանում հայտարարվել է համընդհանուր մոբիլիզացիա:

Ուկրաինական կողմը հերքել է ՌԴ ՊՆ տարածած տեղեկությունը: Պաշտոնական Կիևը հայտարարել է, որ Ուկրաինաի ԶՈՒ-ն իրենց դիրքերում է և որևէ հարձակողական գործողություն չի իրականացնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում