ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինայի արտգործնախարարը կմեկնի Վաշինգտոն և Բրյուսել

Ուկրաինայի արտգործնախարարը կմեկնի Վաշինգտոն և Բրյուսել

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան փետրվարի 22-ին Վաշինգտոնում բանակցություններ կվարի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Նախատեսվում է քննարկել Կիևի պաշտպանունակության բարձրացման հետ կապված խնդիրներ, ֆինանսական և տնտեսական կայունության հարցեր: Այդ մասին ասված է Ուկրաինայի արտգործնախարարության՝ Facebook-ի պաշտոնական էջում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ փետրվարի 21-ին Կուլեբան կայցելի Բրյուսել, որտեղ կմասնակցի Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստին՝ որպես հատուկ հյուր, իսկ փետրվարի 23-ին Նյու Յորքում ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում:

Փետրվարի 19-ին Կուլեբան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում