ՄՄարիամ Մխիթարյան

BBC-ն՝ ռուս-բելառուսական զորավարժությունների մասին

BBC-ն՝ ռուս-բելառուսական զորավարժությունների մասին

Փետրվարի 10-ից Բելառուսի տարածքում անցկացվում են Ռուսաստանի հետ համատեղ «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունները, որոնք պետք է ավարտվեն փետրվարի 20-ին։ Զորավարժություններին մասնակցող ռուս զինվորների թիվը պաշտոնապես չի նշվում, սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է մոտ 30 հազարի մասին՝ գրում է BBC-ն:

Փետրվարի 16-ին Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը խոստացել էր, որ երկրում չի մնա ոչ մի ռուս զինծառայող և ոչ մի զինտեխնիկա։ Նա միանգամայն հիմնավորված է համարել համատեղ զորավարժությունները։ «Մենք տեսնում ենք, թե ՆԱՏՕ-ն որքան ակտիվ է մեր արևմտյան սահմաններին, այդ թվում՝ Ուկրաինայում: Սա պատասխան է մեր արևմտյան գործընկերների գործողություններին»,- ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը։

Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսից զորքերի դուրսբերման ամսաթիվը իր «և Պուտինի անձնական գործն է»։

«Ռուսաստանի զինված ուժերը կմնան այստեղ այնքան, որքան անհրաժեշտ լինի: Սա մեր հողն է, մեր տարածքը»,- ասել է Լուկաշենկոն Մոսկվա մեկնելուց առաջ։

Պատասխանելով Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին լրագրողների հարցին՝ Բելառուսի նախագահն ասել է, որ այդ որոշումը կկայացնի Վլադիմիր Պուտինի հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում