ԳԳևորգ Թոսունյան

ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցության հարցեր

ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցության հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

ՀՀ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության՝ մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ ցուցաբերած աջակցությունը: 

Հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի (EXBS) աջակցությամբ «Ռիսկերի խելացի կառավարման» համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքները:

ՊԵԿ նախագահը կարևորել է, որ ծրագրի աջակցությամբ արդեն Հայաստանում է գտնվում ԱՄՆ փորձագետների առաջին խումբը: Գնահատման առաքելությունից հետո նրանք կներկայացնեն համատեղ քայլերի հաջորդականությունը։

ԱՄՆ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բարեփոխումների շրջանակում՝ ապահովել գործուն աջակցություն դրանց իրականացման նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում