Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է հայրենիք

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է հայրենիք

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում երեկ ավարտվել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Ստուգատեսին փայլուն մասնակցություն է ունեցել հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը: Մեր տղաները կարողացել են նվաճել երկու ոսկե մեդալ: 75 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել Արսեն Ջուլֆալակյանը, 98 կգ քաշային կարգում՝ Արթուր Ալեքսանյանը:

Վերջին անգամ ոսկե մեդալ Հայաստանը ոսկի էր բերել տուն   ունեցել հեռավոր 2001-ին,  նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն աշխարհի չեմպիոն ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտում: Ու արդեն 13 տարի մեր ըմբիշներին չէր հաջողվում նվաճել այդ բարձունքը:

Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը բարձր պահեցին Հայաստանի պատիվը համաշխարհային ստուգատեսում: Մեր հավաքականն առավոտյան վերադարձել է հայրենիք: Հերոսներին ցնծությամբ են դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում:

Արթուր Ալեքսանյանին ցնծությամբ են դիմավորել նաև հայրենի Գյումրիում, կառք նստեցրել, պտտել քաղաքի փողոցներով: Երիտասարդ չեմպիոնին իր օրհնությունն է տվել Շիրակի թեմի առաջնորդ  Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում