ԼԼիլիթ Ասատրյան

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք

Փետրվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կատարվել է 457 թեստավորում, հաստատվել է 180 դեպք: Մահվան դեպքերի թիվը 1 է:

 

Ստացիոնար բուժվողները 52-ն են:
 

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6502 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2059 դեպք:

 
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 24 դեպք է արձանագրվել:
 

Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 

Նախարարությունից տեղեկացնում են, որ անհրաժեշտ է՝ հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և իրենց հարազատների առողջությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում