ՎՎարդուհի Հարությունյան

Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը կգնահատվի որպես Ռուսաստանի՝ Մինսկի համաձայնություններից դուրս գալ. Կուլեբա

Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը կգնահատվի որպես Ռուսաստանի՝ Մինսկի համաձայնություններից դուրս գալ. Կուլեբա

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի կողմից նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի ընդունումն Ուկրաինան կգնահատի որպես Մինսկի համաձայնություններից Մոսկվայի դուրս գալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել Ուկրաինայի անփոփոխ դիրքորոշումը. ճանաչման մասին որոշում ընդունելու դեպքում Ռուսաստանը դե ֆակտո և դե յուրե դուրս կգա Մինսկի համաձայնություններից՝ իր բոլոր հետևանքներով»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Կիևն այդ դիրքորոշումը հասցրել է իր գործընկերներին։

Այսօր ՌԴ Պետդուման որոշում է ընդունել՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման անհրաժեշտության մասին դիմումը անհապաղ նախագահին ուղարկելու մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում