ՆՆարե Ոսկանյան

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Գավառի թիվ 4 և 5 հիմնական դպրոցներ

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Գավառի թիվ 4 և 5 հիմնական դպրոցներ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Գավառի թիվ 4 և 5 հիմնական դպրոցներ:

 
«Աշխատանքային հերթական այցով եղա Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում, որտեղ ընթանում էր 2022 թվականի դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, զրուցեցի օլիմպիադայի ռուսաց լեզվի առարկայական հանձնաժողովի անդամների հետ:

 

Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Արաքսյա Վարդանյանի ուղեկցությամբ շրջեցի նաև դպրոցի նախակրթարանում, դասասենյակներում, ծանոթացա առկա պայմաններին, հաճախումներին, դասասենյակներում նորմալ ջերմաստիճանի ապահովմանը, հակահամաճարակային կանոնների պահպանմանը, դիտարկեցի դպրոցի ճաշարանում, մարզադահլիճում և հանդիսությունների դահլիճում առկա պայմանները:

 

Տնօրենը ներկայացրեց դպրոցի տնտեսված միջոցների հաշվին նախորդ տարի իրենց կողմից իրականացված ներքին հարդարման որոշակի աշխատանքներ: Խոսվեց դպրոցում որոշ դասաընթացների կազմակերպմանը խոչընդոտող մի շարք խնդիրների մասին, որոնք, ըստ տնօրենի, ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն:
 

Դպրոցում զգացվում է համակարգիչների, դպրոցի միջանցքներում պատուհանների թարմացման և ջեռուցման ապահովման, մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի հիմնանորոգման, համապատասխան գույքի ձեռքբերման անհրաժեշտություն:

 

Այնուհետև այցելեցի Գավառի Ավ. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց, որտեղ տնօրեն Գայանե Մկրտչյանի ուղեկցությամբ շրջեցի դպրոցի դասասենյակներում, մարզադահլիճում, ճաշարանում, ծանոթացա դասընթացների անցկացման համար անհրաժեշտ նյութերի և սարքավորումների հագեցվածությանը, դպրոցականների սննդի կազմակերպման համար ստեղծված հնարավորություններին, ջեռուցման և շենքային պայմաններին:
 

Այստեղ մտահոգող խնդիրն, ըստ տնօրենի, կապված է դպրոցական շենքի տարածքի և աշակերտների թվի անհամատեղելիության հետ: Չնայած դասընթացների երկհերթ կազմակերպմանը, այդուհանդերձ, դպրոցն ունի կից կառույցի խիստ անհրաժեշտություն: Երկու դպրոցներում էլ կատարած շրջայցի արդյունքները դրական էին։

 

Հնարավորության դեպքում միջոցներ կներգրավենք և կաջակցենք տեղում բարձրացված խնդիրների կարգավորմանը»,- հայտնել է մարզպետը:
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում