ՄՄարիամ Մխիթարյան

ԵԱՀԿ գործող նախագահը Ռուսաստանում կքննարկի ԼՂ հարցի կարգավորումը

ԵԱՀԿ գործող նախագահը Ռուսաստանում կքննարկի ԼՂ հարցի կարգավորումը

Փետրվարի 15-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ, որը Ռուսաստան կժամանի որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ-ի ընթացիկ խնդիրները անվտանգության երեք հարթություններում՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և հումանիտար, ինչպես նաև կազմակերպության աշխատանքի ծրագրերը 2022 թվականին։

Տեղի կունենա մտքերի փոխանակում եվրոպական անվտանգության վիճակի շուրջ։

Ենթադրվում է, որ կքննարկվի ԵԱՀԿ-ի աջակցության հարցը արևելյան Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորմանը, ինչպես նաև կազմակերպության միջնորդությունն Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումներում, նրա գործունեությունը Բալկաններում և Կենտրոնական Ասիայում:

Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցում շեշտը կդրվի ԵԱՀԿ-ի կողմից համակարգվող Կոնտակտային խմբի աշխատանքի, Կիևի, և Դոնբասի միջև ուղղակի երկխոսության անհրաժեշտության վրա:

Կքննարկվեն նաև ռուս-լեհական հարաբերությունները, որոնք, ըստ ռուսական կողմի, անբավարար վիճակում են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում