ԱԱրսեն Մկրտչյան

Մհեր Գրիգորյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ

Մհեր Գրիգորյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես՝ տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումն ու անդրադարձել հնարավոր ապաշրջափակման սկզբունքներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում