ՄՄարիամ Մխիթարյան

Ավիաընկերությունները դադարեցնում են Ուկրաինայի վրայով թռիչքները, բայց երկինքը շարունակում է բաց մնալ

Ավիաընկերությունները դադարեցնում են Ուկրաինայի վրայով թռիչքները, բայց երկինքը շարունակում է բաց մնալ

Երկուշաբթի՝ փետրվարի 14-ից, օդային ճանապարհորդությունների ապահովագրությամբ զբաղվող միջազգային ապահովագրական ընկերությունները դադարեցրել են ինքնաթիռների ապահովագրումը Ուկրաինայի վրայով թռիչքների համար՝ ռազմական գործողությունների բարձր ռիսկի պատճառով: Չնայած նման որոշմանը՝ Ուկրաինայի օդային տարածքը շարունակում է բաց մնալ՝ գրում է pravda.com-ը։

Հաղորդվում է, որ ապահովագրական ընկերությունները նման որոշում են կայացրել համաշխարհային լրատվամիջոցներում Ռուսաստանից սպասվող սպառնալիքի մասին տեղեկատվական աննախադեպ լարվածության պատճառով։

Ուկրաինական և միջազգային ավիաընկերությունների բոլոր ինքնաթիռները հարկադրված են դադարեցնել թռիչքները օդանավերի սեփականատերերի պահանջների պատճառով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում